Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նամակագրից արձագանք դեռ չկա

Նամակագրից արձագանք դեռ չկա
23.01.2017 | 18:15

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին դասական երաժշտության ջատագով «Դավիթ Հարությունյանը» մեղադրում է աշխատանքային կենսագրությունը կեղծելու մեջ` պնդելով, որ աշխատանքային կենսագրությունում նշված օտարերկրյա մի շարք նվագախմբեր նա չի ղեկավարել: Այս ամենը երաժշտասերը «պարզել է» սկզբում պատահաբար, հետո արդեն էլեկտրոնային նամակագրություն հաստատելով աշխարհի տարբեր նվագախմբերի հետ, ի լրումն իր նամակի` մշակույթի նախարարին հորդորել է «արդարության տարր մտցնել մեր մշակույթի մեջ»։


Թե ով է «Դավիթ Հարությունյանը», այնքան էլ պարզ չէ:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արձագանքելով մի շարք լրատվամիջոցների՝ «Դավիթ Հարությունյան» ստորագրությամբ էլեկտրոնային փոստով ուղարկված բաց նամակին, նշել է, որ խիստ բարձր է գնահատում դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ստեղծագործական տաղանդն ու վաստակը, իսկ մնացածը անվանել է սովետական տարիներին բնորոշ բանսարկություն։ Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրին հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին ուսումնասիրելու իրենց մոտ առկա փաստերն ու նյութերը: Խնդրում է անպայման ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և վկայակոչած էլեկտրոնային նամակների բնօրինակներով: Նաև անհրաժեշտություն է տեսնում նամակագրի հետ համատեղ ասուլիսի:


Ֆիլհարմոնիկից մեզ տեղեկացրին, որ արձագանք նամակագրի կողմից դեռևս չի եղել: Եթե պարզվի, որ նման անձ չկա, հարցը կհամարվի փակված, ակնհայտ կլինի, որ շինծու մեղադրանք էր, իսկ արդարանալու կարիք իրենք չունեն: Թեև կան փաստեր` նամակներ, տեսանյութեր, հղումներ, բուկլետներ: Հետևողականորեն ազգային նվագախմբի ղեկավարի կենսագրությունը պրպտող անձը երևան կգա, թե ընդհատակ կանցնի, պարզ կլինի առաջիկայում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ